Հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունում նշում է բռնաբարված Սահմանադրության օրը:
1995 թ. հուլիսի 5-ին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե ՀՀ Սահմանադրության ընդունման նպատակով: Այն ընդունվեց գրեթե միաձայն:
Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները:
Սահմանադրությամբ ամրագրվեցին մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:
Անցած տարիներին երկրի հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվեց փոփոխությունների հանրաքվեների միջոցով․ առաջին անգամ այն հանրաքվեով փոխվել է 2005-ի նոյեմբերի 27-ին: Սահմանադրական վերջին փոփոխությունները տեղի են ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: Ներկայումս գործող սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և տասնվեց գլուխներից[
Փոփոխությամբ Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցում կատարեց խորհրդարանական կառավարման մոդելի:
ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ հուլիսի 5-ը նշվում է ոչ միայն որպես Սահմանադրության, այլև պետական խորհրդանիշների օր:

Բաց մի թողեք
Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ
Էստոնիայի նախկին առաջնորդ Սիիմ Կալլասը մահացավ 77 տարեկանում. Լուսանկար
Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան