05/07/2026

EU – Armenia

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր. Լուսանկար

Հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 22։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114 կմ հատվածում, Արփի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։