05/07/2026

EU – Armenia

Ռուսաստանն ամբողջ գիշեր հետ է մղել Կիևի հարձակումները

ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 70 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել ռուսական շրջանների վրա, կիրակի հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Գիշերվա ընթացքում՝ ընթացիկ տարվա հուլիսի 4-ին Մոսկվայի ժամանակով 20:00-ից մինչև հուլիսի 5-ի Մոսկվայի ժամանակով 07:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բելգորոդի, Բրյանսկի, Ռոստովի մարզերի, Ղրիմի Հանրապետության և Սև ծովի ջրային տարածքի վրա վնասազերծվել և ոչնչացվել է 71 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,- ասված է հաղորդագրության մեջ: