05/07/2026

EU – Armenia

Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը. Լուսանկար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հրապարակել է տեսանյութ՝ մանրամասն բացատրելով, թե որն է ՀԴՄ կտրոնը, քանի որ, ըստ վարչապետի, մեր իրականությունում դա այդքան էլ հեշտ գործ չէ և հաճախ շփոթում են:

«Երբ սրճարանում հաշիվ եք ոզում, մի քանի թուղթ են բերում: Մեկը ձեր պատվիրածի ցանկն է և հաշիվը, այն ՀԴՄ-ն չէ. երբ վճարում եք անկանխիկ, ձեզ տալիս են անկանխիկ վճարման կտրոնը, այ դրանից հետո նոր ՀԴՄ կտրոնն է, որը պահանջեք ու ստացեք, որովհետև հիմնականում մոռանում են: Պետք է այնպես անել, որ այս սրճարանային թղթաբանություն վերանա ու այնպես անենք, որ երբ մարդը պարզապես վճարում է, հնարավորինս թղթերի քանակը նվազի:

Ամեն դեպքում, չենք մոռանում ՀԴՄ-ն, որովհետև ՀԴՄ-ն դպրոց է, մանկապարտեզ է, թոշակ է, առողջության ապահովագրություն է, ճանապարհ է, բանակ է, ոստիկանություն է, իրավակարգ է և այդպես շարունակ: ՀԴՄ-ն քո բարեկեցությունն է»,- ասել է վարչապետը: