«Ուժեղ Հայաստան» դաշինքը կվերցնի Ազգային ժողովի մանդատները․ այս մասին հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ որոշումը կայացվել է հնարավոր երկու սցենարների քննարկումից հետո։
Նրա խոսքով՝ քննարկվել է ինչպես խորհրդարան չմտնելու և միայն փողոցային պայքարի, այնպես էլ ԱԺ-ում ներկայացվածություն ունենալու տարբերակները։ Վերջնական եզրակացությունն այն է, որ քաղաքական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է համատեղել երկու ուղղությունները՝ փողոցային պայքարն ու խորհրդարանում ներկայությունը։
Միաժամանակ, հարցի շուրջ պարզաբանում են տվել նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները։ Իշխան Սաղաթելյանն ու Ագնեսա Խամոյանը նշել են, որ հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ՝ հստակեցնելով իրենց դիրքորոշումը։
Այս փուլում, ըստ էության, վերջնական որոշումը դեռ չի հստակեցվել, և դաշինքում քննարկումները շարունակվում են։

Բաց մի թողեք
Լարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների
Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը. Լուսանկար
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան