Հնարավոր է, որ Մայքլ Ջեքսոնն ինքն է ավելացրել այն դեղամիջոցի չափաբաժինը, որը եւ դարձել է նրա մահվան պատճառը։ Փոփ-արքայի մահվան հանգամանքների նոր վարկածն առաջ է քաշել Radar Online-ը, վկայակոչելով սեփական հետաքննության արդյունքները։
Պարբերականի վարկածի համաձայն, երգչի հոգեվիճակի վրա կարող են ազդեցություն թողած լինել՝ խրոնիկ ցավերը, ֆինանսական խնդիրների պատճառով առաջացած տագնապները, առաջիկա համերգային շրջագայության նախապատրաստությունների պատճառով ունեցած անհանգստությունը։
«Մայքլը «նպաստել» է, որ մեռնի՝ օգտագործելով թմրանյութեր։ Նա գիտեր դրանց հետեւանքների ու բոլոր դեղամիջոցների ռիսկերի մասին, որոնք օգտագործում էր»,- ասված է հոդվածում։
Հիշեցնենք, որ Ջեքսոնի մահվան մեջ մեղավոր է ճանաչվել նրա անձնական բժիշկը՝ Քոնրադ Մյուրեյը։ Նրան մեղսագրվել է չկանխամտածված սպանության մեղադրանք եւ կրել է իր պատիժը։ Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին։ Նրա սիրտը կանգ էր առել այն բանից հետո, երբ Մյուրեյը կատարել էր պրոպոֆոլի հերթական ներարկումը։


Բաց մի թողեք
«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. Լուսանկարներ
Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն. ՀՖՖ-ն հերքում է տարածվող լուրերը
Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը