ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ իրենց առաջարկով Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի։


Բաց մի թողեք
Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին, ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար
Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ
Երևանում «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտnւքի, վարորդը գլխուղեղի վնաuվածք է ստացել