Անկարայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի համար։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օգտագործվելիք ուղղաթիռի մասերը և զրահապատ ծառայողական մեքենաները Թուրքիա են հասցվել ռազմական տրանսպորտային ինքնաթիռով։
Բեռնատար ինքնաթիռից բեռնաթափվելուց հետո շարասյունը ճանապարհ է ընկել։
Նշվում է, որ սպասվելիք այցն ԱՄՆ նախագահի առաջին այցն է Թուրքիա՝ 2015 թվականից ի վեր։

Բաց մի թողեք
Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»
Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է