Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Իսպանիայից կրած պարտությունից (0-1) և պայքարը լքելուց հետո Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։
Մամուլի ասուլիսի ժամանակ իսպանացի մասնագետը հաստատել է իր հեռանալու փաստը՝ նշելով, որ թիմի համար ավարտվում է մի ամբողջ ժամանակաշրջան.
«Սա ցիկլի ավարտ է։ Այժմ կարևոր է, որ թիմը նոր մարզիչ ունենա։ Ֆեդերացիայի նախագահը կընտրի նոր ղեկավար։ Ես շնորհակալ եմ աջակցության համար, որն ինձ ցուցաբերվել է»,- ասել է Մարտինեսը։
Ռոբերտո Մարտինեսը Պորտուգալիայի ազգային հավաքականի ղեկավարումը ստանձնել էր 2023 թվականի հունվարին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ֆեռնանդու Սանտուշին։ Նրա գլխավորությամբ հավաքականը 2025 թվականին նվաճեց Ազգերի լիգան։


Բաց մի թողեք
Մունդիալ – 2026. Ֆրանսիա – Անգլիա. հայտնի է 3-րդ տեղի խաղի հաղթողը
Մունդիալ – 2026․ Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը․ Լուսանկար
Ամենա 3 պահերից մեկը՝ առաջինը.․․ Սիրուշոն հուզիչ շնորհավորել է որդու ծնունդը