«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները:
Սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։
Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը` որպես քաղաքական զենք, ծանր հարված է հասցնում երկրի տնտեսությանը և ներդրումային միջավայրին։
Ակնհայտ է, որ այս ամենը չունի հանրային աջակցություն: Հայաստանին անհրաժեշտ է փոփոխություն, որը կապահովի իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն և հասարակության բարեկեցություն։

Բաց մի թողեք
Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում
Չտաք ինֆորմացիա, թե որտեղից եք լսել այս ամենը. ինչ նամակ է ստացել Աննա Հակոբյանը
ՍԴ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին