Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ, հայտնել է «Alahli Plus» պորտալը։
Ըստ աղբյուրի, Սպերցյանի տրանսֆերը պաշտոնապես հաստատվել է։ «Կրասնոդար» և «Ալ–Ահլի» ակումբները դեռևս չեն հաստատել գործարքը։
Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ հայ կիսապաշտպանի տրանսֆերի արժեքը կկազմի 25 միլիոն դոլար։
26-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» երիտասարդական համակարգի սան է։ Նա թիմի հետ նվաճել է Ռուսաստանի առաջնությունը 2024/25 մրցաշրջանում։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կիսապաշտպանը վերջին մրցաշրջանում կատարել է 16 գոլային փոխանցում՝ կրկնելով գոլային փոխանցումների ռեկորդը, խփել է 13 գոլ։


Բաց մի թողեք
«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. Լուսանկարներ
Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն. ՀՖՖ-ն հերքում է տարածվող լուրերը
Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը