«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով վնասվել են 10 կՎ օդային գծերի 16-18 հենասյուներ։
«Այս պահին հոսանքազուրկ են՝
• գ. Երասխահունը՝ ամբողջությամբ (շուրջ 180 բնակիչ),
• գ. Վարդանաշենը՝ մասնակի (մոտ 90 բնակիչ),
• գ. Զարթոնքը՝ մասնակի (շուրջ 220 բնակիչ)։
Բացի այդ, հոսանքազուրկ է նաև Արմավիր քաղաքի մի մասը։
Վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում արդեն վերականգնվել է էլեկտրամատակարարումը հետևյալ բնակավայրերում՝
• գ. Բամբակաշատ,
• գ. Արմավիր,
• գ. Ջանֆիդա,
• գ. Փշատավան,
• գ. Արգավանդ,
• գ. Արազափ։
Ընկերության հերթապահ բրիգադներն այս պահին շարունակում են վթարավերականգնողական աշխատանքները՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետներում ամբողջությամբ վերականգնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
***
Հուլիսի 6-ին՝ ժամը 16:52-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում։
Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, պարիսպ, գազատար խողովակ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, փակվել ճանապարհներ։
Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։
Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված ծածկերի ապամոնտաժման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։


Բաց մի թողեք
ԵՄ-ն կերկարաձգի հաղորդագրությունների սկանավորման ժամանակավոր ռեժիմը՝ երեխաների սեռական բռնությունը առցանց հայտնաբերելու համար
Իմ աշխատավարձը լինելու է 1 դրամ․ Նարեկ Կարապետյան
Google-ը հայտարարում է, որ պաշտպանում է մեր գաղտնիությունը։ ԵՄ-ն պահպանում է մենաշնորհը