Ուելսի արքայազն Վիլյամը Թրեւիս Քելսիի հետ փոդքասթի ժամանակ անկեղծացել է, որ հայրը՝ Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզ 3-րդն իրականում ֆուտբոլ չի սիրում։
Բրիտանական գահի ժառանգորդի Թրեւիս Քելսիի փոդքասթը եղել է Թեյլոր Սվիֆթի եւ ամերիկացի մարզիկի ամուսնության նախօրեին։ Արքայազնը հայտարարել է, որ Չարլզ 3-րդը կայուն հակակրանք ունի ֆուտբոլի նկատմամբ, չնայած նրան, որ Անգլիան համարվում է այդ սպորտաձեւի հայրենիքը։
Հարցին, թե ֆուտբոլի հանդեպ նրա մոտ եղած սերը արդյոք դաստիարակվել է միապետ հոր կողմից, արքայազնը պատասխանել է․ «Ամենեւին ոչ։ Հայրս ատում է ֆուտբոլը»։ Նշենք, որ զրույցի հիմնական թեման այժմ ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնությունն է։ Նշենք, որ արքայազն Վիլյամը հանդիսանում է ֆուտբոլի ջերմ սիրահար։ Նա երկրպագում է «Ասթոն Վիլլա» ակումբին։

Բաց մի թողեք
Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ
Էստոնիայի նախկին առաջնորդ Սիիմ Կալլասը մահացավ 77 տարեկանում. Լուսանկար
Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան