ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել:
Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:
Մեր տեղեկություններով՝ կալանավորվածներն են ընկերության տնօրեններ Համլետ Թումանյանը և Ռոմա Կարապետյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
Ավելի ուշ՝ առանձնատան խուզարկության ավարտից հետո, Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել էր Քննչական կոմիտե։
Հուլիսի 7-ին Ծառուկյանը կալանավորվել է երկու ամսով։
Կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, թե ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել է ևս մեկ անձ։

Բաց մի թողեք
Դատարանում միացրին ձայնագրությունները
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ․ փաստաբան