Կանադան գերմանական TKMS ընկերությունից ձեռք է բերել տասներկու միավոր դիզելային ստորջրյա սուզանավ։ Սա համարվում է Կանադայի պատմության խոշորագույն պետական գնումը։
Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ Financial Times-ի փոխանցմամբ։ Սուզանավերն ունեն երեք հազար տոննա ջրատարողություն, կարող են աշխատել նույնիսկ արկտիկական պայմաններում։
Առաջին օրինակները ստանալու են 2034 թվականին արդեն։ Գերմանական կողմը հայտարարել է, որ կկարողանան լիարժեքորեն կատարել այդ պատվերը։ Նշենք, որ Կանադան ներկայումս իրականացնում է իր ռազմական ուժերի արդիականացում, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին այլեւս անվտանգային երաշխիքներ չի տրամադրում։

Բաց մի թողեք
ԵՄ վեց երկրներ պնդում են նավթային ընկերությունների վրա անսպասելի հարկ սահմանել պատերազմական շահույթի աճի ֆոնին
Ուկրաինան հարվածել է Օրենբուրգի «Օզոն»-ի պահեստներին․ 300 աշխատակից տարհանվել է
Վրաստանում ոստիկանության լիազորությունները միգրացիոն վերահսկողության ոլորտում ընդլայնվել են