Մարին Լը Պենը հայտարարել է, որ մասնակցելու է Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրություններին:
«Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը այս հայտարարությունն արել է TF1 հեռուստաալիքի եթերում՝ Եվրոպական խորհրդարանի միջոցների ոչ նպատակային օգտագործման գործով Փարիզի վերաքննիչ դատարանի որոշումից մի քանի ժամ անց։
«Այս երեկո ես նախագահի թեկնածու եմ»,- հայտարարել է Լը Պենը։
Նա հայտնել է, որ վճիռը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում և ակնկալում է, որ դա կկասեցնի դրա կատարումը։ Քաղաքական գործչի խոսքով՝ այժմ «այլևս չկա սցենար», որի դեպքում ինքը չի կարողանա մասնակցել 2027 թվականի ընտրություններին։

Բաց մի թողեք
Արքայազն Հարրին պարտվեց Լոնդոնի Բարձրագույն դատարանում Associated Newspapers-ի դեմ գաղտնիության գործով
«Գրենլանդիան պետք է գտնվի ԱՄՆ-ի, այլ ոչ թե Դանիայի վերահսկողության ներքո». Թրամփ
Ամերիկա-Իրանական բանակցությունները կարող են հայտնվել հարցականի տակ