09/07/2026

EU – Armenia

Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում, քաղաքացին հայտնել է, որ Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մետր բարձրությամբ աշտարակի վրա

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Բյուրեղավան քաղաքի շշերի գործարանի տարածքում գտնվող երկաթբետոնե աշտարակի (խողովակի) վրա՝ մոտ 70 մետր բարձրություն ունեցող և սպառնում է ցած նետվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի տղամարդ բարձրացել է աշտարակի ամենավերին հատվածը և սպառնում է ցած նետվել։

Այս պահին նրա հետ ոստիկաններն ու փրկարարները բանակցություններ են վարում, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին և անվտանգ իջնի։

Քաղաքացին հայտնում է, որ ինքը Ֆիդել Կաստրոն է, սակայն չի նշում, թե ինչ պատճառով է փորձում դիմել այդ քայլին։Համայնքային ոստիկանները պարզում են նրա ինքնությունը։

Դեպքի վայրում հերթապահում է նաև շտապօգնության բժիշկների խումբը։