Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն են դիմել Իջևան քաղաքի մի քանի բնակիչներ և հայտնել, որ իրենց հարազատը գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող ԳագիկՇամշյանը, որոնվող քաղաքացու հարազատները հայտնել են, որ հավանական է՝ Իջևան քաղաքի Շատրվանների հրապարակի աստիճաններով իջնելիս նա անզգուշաբար ընկած լինի Աղստև գետը։
Որոնվող քաղաքացու հարազատների և մի քանի կամավորների հետ մեկ ժամից ավելի որոնողական աշխատանքների արդյունքում ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ Խաշթառակ գյուղ տանող նորակառույց կամրջի տակ, Աղստև գետում հայտնաբերել են որոնվող քաղաքացու մարմինը։
Այն դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ ճոպաններ և պատգարակ
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 80-ամյա Սերյան Օ.-ն է։


Բաց մի թողեք
«Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. վիրավոր կա. Լուսանկար
«Մեզ հաց ու ջուր է տվել». մարդիկ հավաքվում են …
Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում, քաղաքացին հայտնել է, որ Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մետր բարձրությամբ աշտարակի վրա