Երեկ՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13։50-ի սահմաններում Թևոսյան և Աշոտ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5» մակնիշի և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանաված «KIA» մակնիշի, վերջինը «FIAT» մակնիշի, վերջինն էլ «Москвич» մակնիշի ավտոմեքենայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթմեդ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Թոշակառուներին առաջարկվում է հարազատներին մեռնելուց հետո շատ նեղություն չտան․ ինչի հաշվին
Վթար Երևան-Սևան ճանապարհին, կա 8 տուժած. Լուսանկար
Վրաերթ Վանաձորում. 45-ամյա կինը տեղում մահացել է․ Լուսանկար