11/07/2026

EU – Armenia

Մունդիալ – 2026. Իսպանիան հաղթեց Բելգիային ու կխաղա Ֆրանսիայի դեմ. Լուսանկար

Իսպանիայի հավաքականը 2-1 հաղթեց Բելգիային և անցավ ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության կիսաեզափակիչ։

Հանդիպման հաշիվը բացեց «Պարի Սեն-Ժերմեն»-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։ Քիչ անց Բելգիան հավասարեցրեց․ աչքի ընկավ «Ատալանտայի» կիսապաշտպան Շառլ Դը Կետելերեն Տիմոտի Կաստանի փոխանցումից հետո։

2-րդ խաղակեսում «Ռեալ Մադրիդ»-ի դարպասապահ Տիբու Կուրտուան վնասվածք ստացավ։ Նրան փոխարինեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սեննե Լամմենսը։

Խաղավերջում Լամմենսը գնդակը որսալիս անհաջող գործեց և «Արսենալի»՝ փոխարինման մտած կիսապաշտպան Միկել Մերինոն դարձավ հաղթական գոլի հեղինակը։

Իսպանիան կիսաեզրափակչում կխաղա Ֆրանսիայի դեմ, որը 2-1 հաղթել էր Մարոկկոյին։

Blog Image