Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 12։40-ի սահմաններում Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում 51-ամյա Էդիկ Հ․-ն իր վարած՝ քարով բարձված «ԿամԱԶ» մակնիշի բառնատարով կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Խեղճ հայեր․ ռուսներն էլի «ընկել» են խոպանչիների հետևից
Շինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է, տուժածներ կան
«Հաղթանակ» զբոսայգում ինքնասպանություն է կանխվել