ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Թուրքիան դեռևս չի բավարարել ԱՄՆ F-35 կործանիչների ծրագրին իր մասնակցությունը վերսկսելու համար անհրաժեշտ իրավական պահանջները:
F-35 ծրագրին վերադառնալը Անկարայի համար հիմնական առաջնահերթություն է, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իր աջակցությունն է հայտնել նման քայլին։
Թուրքիան հեռացվել էր ծրագրից 2020 թվականին՝ ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը ձեռք բերելուց հետո։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո թուրք պաշտոնյաները հայտարարեցին, որ բանակցություններ են վարում Պարսից ծոցի մի պետության հետ «Ս-400»-ների հնարավոր վաճառքի շուրջ՝ փորձելով հարթել երկրի F-35 ծրագրին վերադառնալու ճանապարհը։
Սակայն, ինչպես Պետդեպարտամենտը նշել է դեմոկրատ կոնգրեսական Ուեսլի Բելին ուղղված նամակում, Թուրքիան դեռևս չի կատարել ԱՄՆ օրենսդրությամբ սահմանված պայմանները՝ ծրագրում իր վերականգնման համար։
Պետդեպարտամենտը հավելել է, որ «Ս-400»-ի հարցի լուծմանն ուղղված ցանկացած գործընթաց պետք է լինի թափանցիկ, օրինական և համապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին։

Բաց մի թողեք
Հորից ավելի է հետաքրքրված միջուկային զենքով
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է լայնածավալ գործողության
Հանձնել են հեռախոսները՝ ինֆորմացիայի արտահոսքի բացահայտման համար