Երեքշաբթի ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին «պետք է Վաշինգտոնում հանդիպեն»։Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ հղելով Սպիտակ տան ներկայացուցիչներից ունեցած տեղեկությանը։
Ուկրաինական Unian-ի փոխանցմամբ, Զելենսկու աշխատակազմում «դեռևս սպասում են Դոնալդ Թրամփի աշխատանքային ժամանակացույցի ճշգրտմանը»։
Սպիտակ տան աղբյուրները Reiters-ին նաև ասել են, որ ամերիկացի և ուկրաինացի «պաշտոնյաները քննարկել են օդում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկությունը, որ նոր խաղաղ նախաձեռնությունների շրջանակներում նախատեսվում է ներկայացնել ռուսաստանյան կողմին»։
Նման առաջարկություն Ուկրաինան նախկինում ներկայացրել է, բայց Ռուսաստանը չի համաձայնել։ Տպավորություն կա, որ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, լցանավերին և Ղրիմի կրիտիկական ենթակառուցվածքներին վերջին շրջանում հասցված հարվածները «Պուտինի դիրքորոշումը կարող են մեղմել»։
Ինչպես տեղեկացրել են իսրայելական լրատվամիջոցները, հուլիսի 24-ին վարչապետ Նաթանյահուն «կառավարության հինգ ժամ տևած նիստ է անցկացրել»։ Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահը նրան «Վաշինգտոն է հրավիրել»։
Կնեսեթի փոխխոսնակ, «Մեր տուն Իսրայել» ընդդիմադիր կուսակցության անդամ Սովան ադրբեջանական haqqin.az-ին հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Նաթանյահուն Վաշինգտոնում «կքննարկի Իրանի դեմ ԱՄՆ պատերազմին Իսրայելի անհապաղ մասնակցության հարցը։
Իսրայելցի ընդդիմադիր խորհրդարանականի գնահատմամբ՝ «Նաթանյահուն ձգտում է Իրանի դեմ պատերազմը դարձնել սասանված վստահությունը վերականգնելու միջոց»։
Այս համատեքստում ԱՄՆ նախագահ Թրամփը կրկին խոսել է Իրանին Ռուսաստանի և Չինաստանի ռազմական աջակցության մասին։ Նա հրապարակայնացրել է, որ Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը իրեն «խոստացել» են Իրանին «անմիջական ռազմական օգնություն չցուցաբերել, քանի որ դա ամենից առաջ սպառնալիք է նրանց համար»։
Ամերիկյան ավելի քան հիսուն հազար զինվորականներ արդեն իսկ Մերձավոր Արևելքում են։ Ըստ լուրերի, ԱՄՆ-ը «ինչպես Իսրայելի ռազմական, այնպես էլ Բեն-Գուրիոն քաղաքացիական օդնավակայանում տասնյակ նոր լիցքավորող ինքնաթիռներ է տեղակայել»։ Նախագահ Թրամփը հայտարարել է Իրանին «ավելի հուժկու հարվածներ հասցնելու որոշմանը մոտ լինելու» մասին»
Ռուս-ուկրաինական և Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը, կարծես, հասել է մի կետի, որտեղ կողմերը կամ պետք է կանգ առնեն և իրավա-քաղաքական լուծումներ փնտրեն, կամ ռազմական գործողությունները կշարունակվեն նոր թափով և ծավալներով։
Մանիլայում ԱՄՆ պետքարտուղարի հետ երեսունհինգ րոպե տևած բանակցություններից հետո ՌԴ արտգործնախարար Լավրովը կրկին խոսել է «ոչ կոնվենցիոնալ պատերազմի հավականությունից»։

Բաց մի թողեք
Վիկտոր Օրբանը կոչ է անում «դիմադրության քաղաքականության» նոր դարաշրջանի
«Օմսկը արդեն ռազմաճակատային քաղաք» է, թեև՝ Պուտինը փորձում է խուսանավել
Ռուսաստանը պատասխանել է Տոկաևին. Ուկրաինայում հակամարտության «սառեցումն» անհնար է