Կրիշտիանու Ռոնալդուն կոշտ պահանջներ է ներկայացրել «Ալ-Նասրի» ղեկավարությանը։ Ինչպես հաղորդում է 365 Scores պորտալը, 41-ամյա հարձակվողը պնդում է, որ ակումբի վարչակազմը չպետք է միջամտի կազմի ուժեղացման աշխատանքներին, որոնք իրականացնում են տնօրեններ Սիմաուն և Սեմեդուն։
Ռոնալդուն ցանկանում է, որ այս դուետը նորեկներ ընտրելիս լիակատար ինքնավարություն ունենա։
«Ռոնալդուն պահանջում է, որ ֆուտբոլիստներ ձեռք բերելու կամ նրանց հեռանալու վերաբերյալ որոշումներն ընդունվեն բացառապես մարզական հստակ չափանիշների հիման վրա՝ առանց ներքին խոչընդոտների։ Դա թույլ կտա պահպանել ակումբի բարձր հավակնությունները»,- նշվում է հրապարակման մեջ։
Ավելին, պորտուգալացին արդեն նոր աստղ է ընտրել «Ալ-Նասրի» համար։ Ռոնալդուն մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի համոզի Բրունու Ֆերնանդեշին լքել «Մանչեսթեր Յունայթեդն» ու տեղափոխվել սաուդական ակումբ։ Կրիշտիանուն մտադիր է օգտվել այն հանգամանքից, որ Ֆերնանդեշի և «կարմիր սատանաների» միջև պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները մտել են փակուղի։
Հիշեցնենք, որ Բրունու Ֆերնանդեշի գործող համաձայնագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է ևս մեկ մրցաշրջանի համար։ Transfermarkt պորտալը 31-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։

Բաց մի թողեք
Ոչ բոլորին է պետք թույլ տալ մոտենալ Սուրբ հաղորդությանը․ Սամվել դպիր Գրիգորյան
«Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. Լուսանկարներ
«Մանկության տարիներին սերմանված արժեքներով է կերտվում ազգի վաղվա օրը»․ Ռուբեն Սրբազան