Եվ այսպես, այսօր տեղի ունեցավ ՀՀ Ազգային Ժողովի 9-րդ գումարման 1-ին նստաշրջանի բացումը: Քվազիիրական Հայաստանի առաջին դրսևորումը Վեհափառ Հայրապետի բացակայությունն էր և օրհնության չեղարկումը: Բայց չերևաց նաև նրան փոխարինողը, ինչը կարծես թե փորձում էին կյանքի կոչել:
Հրապարակ թերթը գրել է․ Ինչն, իր հերթին, նշանակում է, որ երբեմնի «դուխով» Նիկոլը վախեցել է, որ ընդդիմադիր պատգամավորները կարող են լքել դահլիճը՝ եթե հրավիրվեր որևէ տիրադավ «սրբազան»: Իսկ նման սկանդալ նորընտիր ԱԺ-ի հենց բացման օրը նրան, բնականաբար, պետք չէր: Ու տեղի ունեցավ թե՛ ԱԺ կանոնակարգի և թե՛ Ազգային Ժողովում հաստատված ավանդույթի խախտում:
Անցնենք ԱԺ նախագահի ՔՊ-ական թեկնածու Ռուբեն Ռուբինյանի ինքնատիպ մտքերին՝ ընդդիմադիր պատգամավորների հարցերին կամ ելույթներին ի պատասխան: Ինչը, ընթերցողի թույլտվությամբ, անենք առանց պահպանելու հերթականությունը: Քանի որ դրանք մեկը մյուսի հետ կապ չունեն և կարող են ընկալվել որպես առանձին մտքի գոհարներ: Մեզ մնում է ընդամենը դրանք հենց սկզբից արձանագրելը: Որպեսզի հաջորդ հինգ տարվա կտրվածքով մենք հիշենք, թե ում հետ գործ ունենք: Եթե, իհարկե, Ազգային ժողովի ՔՊ-ական ղեկավարությունն այդքան գոյատևի: Ու չփոխարինվի հայ ժողովրդի իրական ընտրյալներով:
Ինչևէ, փորձելով արդարացնել իրեն ԱԺ նախագահ նշանակող անձի ստելը, վերջինս «քաղաքակիրթ» ձևակերպումների կարճ տեղեկատվություն տրամադրեց ընդդիմադիրներին: Ասաց, որ շատ ավելի բարեկիրթ կհնչի ստելը ներկայացնել որպես «ոչ ճիշտ» կամ «իրականությանը չհամապատասխանող» միտք: Ինչպես երևում է, առաջնորդը հորդորել էր նրան առաջին օրվա համար լինել առավելագույնս բարեկիրթ: Որի դեպքում «եթե մենք սահմանադրական մեծամասնություն չստանանք, ապա սեպտեմբերին ավերիչ պատերազմ կլինի» նիկոլական հայտարարության սուտ լինելը նա պետք է վերափոխեր վերը նշված ձևակերպումներով: Ինչն, իհարկե, չի նշանակում ստի չեզոքացում, այլ ընդամենը այն, որ Ռուբինյանը չցանկացավ խոստովանել, որ իր ղեկավարը ստել է: Ստել է՝ նախընտրական քարոզչության ընթացքում կիսագրագետ մարդկանց մանիպուլյացնելով:
Անսալով առաջնորդի հրահանգին՝ Ռուբինյանը որոշել է ընդդիմադիրներին, որպես հանցագործների, վերաբերվելու փոխարեն, ինչպես ոչ վաղ անցյալում էր հայտարարել, ընկալել որպես գործընկերներ: Ու նախկինում խոստացված վենդետան էլ իրականացնել իրավական ճանապարհով: Չեմ կարող չխնդրել, որպեսզի մեկն ու մեկը հայտնի ԱԺ նախագահի թեկնածուին, որ վենդետան ու իրավական ուղին միմյանց բացառող միջոցներ են: Վենդետան առաջանում է հենց այն ժամանակ, երբ բացակայում է իրավական ճանապարհը: Ինչ մնում է բարեկրթվելուն, ապա դրան խիստ կասկածում եմ՝ հիշելով ժողովրդական «Կարմիր կովը կաշին չի փոխում» ասացվածքը:
ՀՀ ԱԺ նախագահի ՔՊ-ական թեկնածուն այսօր արտահայտեց մեկ այլ, ավելի ինքնատիպ միտք: Նրա ասելով, 2018-ից սկսած խորհրդարանը դարձել է անհանդուրժողականության վայր, որովհետև ընդդիմությունը չի ընդունել ժողովրդի ընտրությունը։ (Ներողություն եմ խնդրում, եթե իրեն եմ վերագրում դրա հեղինակությունը): Ու այս դեպքում, հետևելով իր ղեկավարի օրինակին, ինքն է փորձում մանիպուլյացնել ժողովրդին: Ընդդիմությունը ստիպված է եղել անընդհատ ընդունել ժողովրդի ընտրությունը։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2018 թվականի մայիսյան օրերին: Երբ մեկ տասնյակից էլ պակաս պատգամավոր ունեցող խմբակցության ղեկավարին ընտրեցին վարչապետ: Նրան ընտրեցին չցանկանալով՝ տեղի տալով ժողովրդական զանգվածների փողոցային ընտրությանը։ Ինչն էլ դարձավ ճակատագրական ընտրություն:
Ընդդիմությունը ոչ թե չի ընդունում ժողովրդի ընտրությունը, այլ չի ընդունում գործող իշխանության վերարտադրությունը: Որովհետև դա կատարվել է բացահայտ ու ծայրահեղ ընտրակեղծիքների միջոցով: Սեպտեմբերին ծագելիք պատերազմի սպառնալիքով ժողովրդին վախեցնելով՝ նրա ձեռքից իշխանությունը խլելով: Եվ վերջապես ժողովրդավարության բաստիոն հաստատելու խոստումով իշխանության գալով՝ երկրում բռնապետություն հաստատելով:

Բաց մի թողեք
Ռուբեն Ռուբինյանը նոր մամուլի պատասխանատու կունենա. նա ՔՊ երիտասարդ կառույցից է. Լուսանկար
Բա էդ ձեթոտ պեռաշկու յուղը չէ՞ր հոսում, որ մատներդ էլ հետն էիր ուտում․․․
Ինչպիսի՞ անուն կարելի է դնել տվյալ դեպքում