ՆԱՏՕ-ում խոստովանել են, որ մարտական գործողությունների պլանավորումը եւ իրականացումը, ինչպես նաեւ՝ վերահսկումը իրականացնում են Արհեստական բանականության տեխնոլոգիաների օգնությամբ, որը մշակվել է Palantir ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիայի կողմից։
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ, ծովակալ Պյեր Վանդյեն, ըստ Politico-ի։ Ծովակալը հայտնել է նաեւ, որ դաշինքը այս պահին չունի այլընտրանք Palantir-ի մշակած տեխնոլոգիաների համար։
Մարտական ԱԲ տեխնոլոգիան կարող է մեծ ծավալի արբանյակային լուսանկարների տվյալներ մշակել, հայտնաբերել թիրախները, տալ ցուցումներ՝ հարվածի զենքի ընտրության հարցում, գնահատել, թե որքան զենք զինամթերք կօգտագործվի նման գործողության ընթացքում եւ ավտոմատ կերպով ձեւակերպել պատվեր՝ ծախսված զինամթերքի եւ զենքի պաշարի լրացման համար։

Բաց մի թողեք
Տիկտոկերին սպանել են ուղիղ հեռարձակման ժամանակ. Լուսանկար
Թրամփը նորից փորձում է սահմանափակել ծննդյան իրավունքի քաղաքացիությունն ԱՄՆ-ում
Ինչպես է իրականացվում ավիացիոն միջուկային հարվածը