Չինաստանի ԶՈՒ-ն առաջին անգամ ցուցադրել է, թե ինչ հնարավորություններ ունի՝ միջուկային ավիացիոն հարված հասցնելու համար։
Այս մասին հայտնում է China Daily-ն։ Հրապարակված կադրերում երեւում է Xian H-6N ռազմավարական նշանակության կործանիչ ինքնաթիռը, որի վրա տեղակայված է եղել JL-1 հրթիռը, որը կարող է կրել միջուկային մարտագլխիկ։ Կադրերում երեւում են նաեւ երկու քիչ տեսանելի J-20 կործանիչներ։ JL-1-ը գաղտնազերծվել է անցյալ տարվա սեպտեմբերին Պեկինում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ։
Վերլուծաբանները նշում են, որ նման կարգի «ուժի ցուցադրությունը» կարող է որոշակի մեսիջներ պարուընակել այլ երկրների համար։ Պեկինը, նշենք, որ բազմաթիվ անգամներ է հայտարարել, որ հետեւում է «առաջինը միջուկային զենք չկիրառելու» քաղաքական գծին։
Նշենք նաեւ, որ մինչ այժմ Չինաստանն ուներ ցամաքային տեղակայման միջուկային համակարգեր։ Առաջին անգամն է, ըստ էության, որ ցուցադրվում է նաեւ ավիացիոն միջուկային հնարավորությունները։

Բաց մի թողեք
Տիկտոկերին սպանել են ուղիղ հեռարձակման ժամանակ. Լուսանկար
Թրամփը նորից փորձում է սահմանափակել ծննդյան իրավունքի քաղաքացիությունն ԱՄՆ-ում
Ամբողջ աշխարհը կոչնչացվի․ Թրամփ աղբը զգուշացնում է բոլորիս