Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։
Նիստից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կարճ զրույց են ունեցել։
Նիստին Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ համագործակցության զարգացումն ու խորացումը շարունակում են մնալ արտաքին քաղաքական և տնտեսական կարևոր ուղղություններից մեկը։
Վարչապետի խոսքով՝ այս մոտեցումը ներառվելու է նաև Հայաստանի նոր կառավարության ծրագրում։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ գլոբալ մարտահրավերների պայմաններում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում պահպանվում է տնտեսական ցուցանիշների դրական միտումը։
Նա այս մասին ասել է Ղազախստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։
Միշուստինի խոսքով՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին ԵԱՏՄ երկրներում աճ է գրանցվել համախառն ներքին արդյունքի, արդյունաբերության, գյուղատնտեսության և մանրածախ առևտրի ոլորտներում։
ՌԴ վարչապետը նշել է նաև, որ ավելանում են միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալները։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունները շարունակում են համատեղ աշխատանքը՝ ուղղված եվրասիական ինտեգրման խորացմանն ու անդամ պետությունների ղեկավարների կողմից սահմանված նպատակների իրականացմանը։
Միշուստինը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում նշել էր՝ եվրասիական ինտեգրացիան գործնական օգուտներ է ապահովում անդամ երկրների համար՝ նպաստելով բիզնեսի զարգացմանը, քաղաքացիների կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ կարճ զրույց են ունեցել:
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում Ղրղզստանում՝ Չոլպոն-Ատա քաղաքում, որտեղ արդեն մեկնարկել է խորհրդի ընդլայնված կազմով նիստը:
Պատվիրակությունների ղեկավարները նիստի անցկացման վայր են ժամանել էլեկտրամոբիլներով, Միշուստինն ու Փաշինյանը նստել են միասին։
Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ներկայումս չի կարող ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև:
«Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միաժամանակյա անդամակցությունն անհնար է, բայց հենց նշված օրենքի ընդունման փաստը նշանակում է, որ ՀՀ-ն հնարավորություն ունի դառնալ ԵՄ անդամ։ Երբ ՀՀ–ն ապագայում պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին, դա էլ չի նշանակում, թե մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա ԵՄ անդամ։ Դեռ պետք է ԵՄ անդամների և Հայաստանի քաղաքացիների համաձայնությունը։ Մյուս կողմից, առանց նախնական ինստիտուցիոնալ աշխատանքի հնարավոր չէ այս հարցն առաջադրել ՀՀ քաղաքացիների լուծմանը, և նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ է դիմել ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտով:
Առանց թվարկված փուլերի առնվազն մեծ մասն անցնելու հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ մենք քաղաքացիներից ակնկալում ենք մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի։ Դա կնշանակի՝ մենք ՀՀ քաղաքացիներին ընտրության առաջ ենք կանգնեցնում այլընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Դա անհարգալից է լինելու ժողովրդի հանդեպ և անտրամաբանական»,- պնդել է նա:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում Հայաստանը չի կարող ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։
Փաշինյանն այս մասին ասել է Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական ուղղություններին։
Եվրամիությու՞ն, թե՞ Եվրասիական տնտեսական Միություն. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հիշեցնենք, տևական ժամանակ առաջ հորդորել էր Հայաստանի իշխանություններին կողմնորոշվել, եթե Երևանը շուտ որոշում կայացնի, Մոսկվայի հետ ապահարզանը «քաղաքակիրթ կլինի»: «Մեր գործը չէ, բայց միանգամայն տրամաբանական կլիներ անցկացնել հանրաքվե և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը. դրան համապատասխան մենք էլ համարժեք եզրակացություններ կանեինք և կգնայինք փափուկ, խելացի և փոխշահավետ ապահարզանի ճանապարհով», – նշել էր Պուտինը:

Բաց մի թողեք
Պուտինի գեներալին պայթեցրին ու թաղեցին. Լուսանկար
Փաշինյանը չի նմանվի այն ամուսնուն, որը բաժանվելով կնոջից, ապրում է շքամուտքում
«Ստիպված կլինենք մեր քաղաքացիներին հորդորել չայցելել Հայաստան»․ Մատվիենկոյի և Ռուբինյանի զրույցից