ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հերքել է տեղեկությունները, թե խմբակցությունում քննարկվել է իր պատգամավորական մանդատը վայր դնելու հարցը։
Լրագրողների հարցին՝ արդյոք նման հարց քննարկվե՞լ է, Ղազարյանը պատասխանել է, որ նման քննարկում չի եղել։
Նա ընդգծել է, որ խմբակցության ներսում գործընկերների հետ ձևավորված է փոխըմբռնման և համագործակցության լավ մթնոլորտ։ Պատգամավորի խոսքով՝ իր յուրաքանչյուր ելույթը, հարցադրումը կամ խորհրդարանական քննարկումը չպետք է ընկալվի որպես մեծ քաղաքական իրադարձություն։
Ղազարյանը նաև հերքել է, որ քննարկել է անկախ պատգամավոր դառնալու հնարավորությունը։ Նա նշել է, որ շարունակում է մնալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ և պատրաստվում է շարունակել իր աշխատանքը խմբակցության կազմում։
Անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում իր նստատեղը փոխելու հարցին՝ պատգամավորը պարզաբանել է, որ դա քաղաքական որոշում չէ, այլ տեխնիկական և կազմակերպական բնույթի հարց, որը, իր խոսքով, դեռ վաղուց էր քննարկվում։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը անդրադարձել է նախորդ օրը նիստից իր վաղաժամ հեռանալուն և նշել, որ դա կապված չի եղել խորհրդարանում տեղի ունեցած լարված միջադեպի հետ։
Լրագրողի հարցին՝ արդյոք միջադեպից հետո խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ որևէ քննարկում կամ խոսակցություն ունեցել է, Ղազարյանը պատասխանել է, որ երեկ նախապես պայմանավորված հանդիպում է ունեցել, ինչի պատճառով էլ ստիպված է եղել ավելի վաղ հեռանալ նիստերի դահլիճից։

Բաց մի թողեք
Էս հո գաղութ չի էս ԱԺ-ն․Գեղամ Մանուկյան
Այսօր հետաքրքիր է լինելու․ առջևում են դեռ ելույթները. Նարեկ Կարապետյան
Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա․ Վարդևանյան. Տեսանյութ