ՀՀ գլխավոր դատախազությունը գրավոր դիմել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով ավելի արագացնել Արցախի սեփականազրկման հարցը։ Հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Հիշեցնեմ, որ վերաքննիչ վարչական դատարանն արդեն իսկ որոշել էր գործը քննել կայծակնային արագությամբ և դատական ակտը հրապարակել սույն թվականի նոյեմբերին (համեմատության համար նշեմ, որ, օրինակ, մեկ այլ գործով ակտի հրապարակումը նշանակված է 2029 թվականի փետրվարի 02-ին), սակայն գլխավոր դատախազությանը պետք է, որ հարցի լուծումը տրվի գերբնական արագությամբ և Արցախի Հանրապետությունը վերջնականապես սեփականազրկվի»,- գրել է Երիցյանը։

Բաց մի թողեք
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի (Doc. 16486 rev) դրական և բացասական կետերը
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով
Բագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»