«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, որն այժմ գտնվում է կանանց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում` կալանքի տակ, մեր տեղեկություններով, նստած է նույն խցում, որտեղ իրենց կալանքն են կրում Ավստրիայում նախկին հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը եւ խարդախության մեջ մեղադրվող մի կին։
«Հրապարակ» թերթը գրում է. Հիշեցնենք, որ Աշխեն Ալեքսանյանի արարքին ի սկզբանե տրված իրավական գնահատականը դատարանում փոխվեց։ Սկզբում նրան պետական դավաճանության մեջ էին մեղադրում, ապա դատարանը նրան արդարացրեց պետական դավաճանության հոդվածով, բայց պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք դրեցին եւ 2026-ի ապրիլին 2 տարվա ազատազրկման դատապարտեցին։ Նա դեռ մեկ տարի էլ պետք է անազատության մեջ մնա, եթե պայմանական վաղաժամկետ ազատ չարձակվի։ Ինքը՝ Արեգնազ Մանուկյանը, ձերբակալվել է 2026 թվականի հուլիսի 9-ին, ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Նրան եւ Անդրանիկ Թեւանյանին մեղադրում են նույն գործի շրջանակներում, ըստ փաստաբանների՝ մեղադրանքն անհիմն է եւ քաղաքական։
Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանին ազատ արձակելու պահանջով են հանդես եկել մեծ թվով հանրային գործիչներ, հատկապես՝ կանայք, իսկ երեկ նրան ազատ արձակելու պահանջով Երեւանում մի քանի ակցիա է իրականացվել։

Բաց մի թողեք
Երկու բնակարան, երկու Mercedes-Benz և տասնյակ միլիոնների եկամուտ․ ինչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանը․ Լուսանկար
Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն
Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում