Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը թուրքերեն գրառում է արել։ Նա մասնավորապես նշել է, որ Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ։
«Իսրայելը ոչ մի դերակատարի թույլ չի տա սպառնալ իր անվտանգությանը։ Ավելի լավ կլինի, որ Էրդողանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում շարունակի Իսրայելի դեմ ուղղված, իրականությունից կտրված իր երևակայական հայտարարություններ, քան թե փորձի ստուգել Իսրայելի՝ ինքնապաշտպանվելու վճռականությունը»»,- նշել է Կացը։
Նշենք, որ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ իսրայելական օդուժը մի քանի ավիահարված է հասցրել թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Աբու Զուհուր ավիաբազային։
Իսրայելը և Սիրիան անվտանգության հարցերում ստատուս-քվոյի շուրջ, որ Սիրիայի կողմից խախտման եզրին էր՝ Հալեպից ոչ հեռու գտնվող օդանավակայանում թուրք զինվորականների տեղաբաշխման պատճառով, պայմանավորվածություն էին ձեռք բերել․․․ Սիրիան նախընտրել է այդ զգուշացումները անտեսել։ Իսրայելի չի հանդուրժի իր անվտանգության սպառնալիքները և կողջուներ ստատուս-քվոյին վերադարձը։ Ինչպես փոխանցել է իսրայելական vesty-ն, այս բովանդակությամբ հայտարարություն օգոստոսի 19-ին տարածել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Փաստացի Բենիամին Նաթանյահուի կառավարությունը ընդունել է, որ նախօրեին Սիրիայի Իդլիբ քաղաքի մերձակա ռազմական օդանավակայանը հարձակման է ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից։ Ըստ ճշտված տեղեկությունների, իսրայելական չորս ինքնաթիռ ութ հարված է հասցրել օդանավակայանի թռիչքուղուն և պահեստային շինություններին։ Turkiye իշխանամետ պարբերականի տեղեկացվածությամբ՝ «նախատեսված է, որ այդ օդանավակայանում պետք է տեղապաշխվեն հակաօդային պաշտպանության միջոցներ և ռադիոէլեկտրոնային պայքարի ու տեղորոշիչ սարքավորումներ»։
Եթե պայմանականություններից վերացարկվենք, ապա կստացվի, որ Թուրքիան ձգտում է Սիրիայի տարածքում ռազմահենակայան ստեղծել, իսկ Իսրայելը ռմբակոծել է տեղանքը և զգուշացրել, որ այդ սպառնալիքը չի հանդուրժի, նախընտրելի է, որպեսզի Սիրիայի իշխանությունները «վերադառնան համաձայնեցված ստատուս-քվոյին»։ Իրավիճակը չափազանց զգայուն է նրանով, որ Սիրիայի տարածքում փաստացի թուրքական ռազմակայանը հրթիռակոծվել է ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից հետո, ինչը կարելի է հասկանալ այնպես, որ Նաթանյահուն Թուրքիայի հետ հավանական պատերազմի մասին զգուշացրել է Միացյալ Նահանգներին։
Վաշինգտոնը Թուրքիայում դեսպանի մակարդակով իսրայելական հարձակումը գնահատել է «անիմաստ էսկալացիա»։ Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել «ավելի վճռական դիրքորոշում ընդունել, որպեսզի Սիրիայում Իսրայելի ագրեսիային վերջ տրվի»։ Իսրայելցի մի բարձրաստիճան պաշտոնյա, մինչդեռ, հրապարակայնացրել է, որ հարձակման ենթարկված օդանավակայանի «մասին չափազանց զգայուն հետախուզական տեղեկությունը ժամանակին փոխանցվել է ամերիկյան կողմին»։

Բաց մի թողեք
Բանակը քաղաքական փորձադաշտ չէ․ Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
Լավ, չեք ուզու՞մ, որ Փաշինյանը գա ստեղ․ ես անհամբեր սպասում եմ․ Էդգար Ղազարյան
Մենք ձեզ հեռացնելու համար ենք այստեղ․ Մարիաննա Ղահրամանյան