ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է քաղաքական լարվածության պատճառ դառնալ։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացրած երեք թեկնածուներն էլ նախորդ քվեարկությունների արդյունքում չեն ընտրվել, իսկ այժմ խորհրդարանում քննարկվում են նոր թեկնածուների առաջադրման հարցերը։
Ելույթի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ գործընթացի ձգձգումը կարող է անդրադառնալ ոչ միայն խորհրդարանի, այլև կառավարության աշխատանքների վրա։
Նրա խոսքով՝ առաջիկայում խորհրդարանում կարևոր հարցերի քննարկումներ են սպասվում, այդ թվում՝ Կառավարության կառուցվածքին վերաբերող օրենսդրական փոփոխություններն ու Կառավարության գործունեության ծրագրի ներկայացումը։ Ղազարյանը պնդեց, որ այս պայմաններում հանձնաժողովների ձևավորման գործընթացի երկարաձգումը խոչընդոտում է բնականոն աշխատանքին։
Պատգամավորն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան ներկայանալու հարցին։ Ղազարյանը հեգնական տոնով նշեց, որ իրեն հետաքրքրում է Փաշինյանի հետ հանդիպումը և ակնարկեց իշխանության փոփոխության անհրաժեշտության մասին։
Միաժամանակ նա նշեց, որ, իր գնահատմամբ, Փաշինյանի պաշտոնանկության մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ վարչապետին նախ պետք է հնարավորություն տալ խորհրդարանում ներկայացնելու կառավարության ծրագիրը․ «Ստացվում է՝ չեք ուզում Փաշինյանին էստեղ տեսնել: Օրինակ ես անհամբեր եմ իրա հետ իմ հանդիպմանը:Էնպես պետք է անենք, որ Փաշինյանի փոխարեն էստեղ գա Սամվել Կարապետյանը, բայց առայժմ շուտ է, գոնե մի անգամ ծրագիր ներկայացնելու հնարավորություն պետք է ստեղծել, նոր հեռացնել»։

Բաց մի թողեք
Բանակը քաղաքական փորձադաշտ չէ․ Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
Մենք ձեզ հեռացնելու համար ենք այստեղ․ Մարիաննա Ղահրամանյան
Ինձ համար առաջնահերթություն է Բաքվում պատանդառված հայ գերիների վերադարձը. Լիլիթ Գալստյան