Հայաստանում այսօրվանից ուժի մեջ է մտել կառավարության նոր որոշումը, որով նախատեսվում է 2026 թվականի համար մաքսատուրքի արտոնությամբ ներմուծվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների լրացուցիչ խմբաքանակի բաշխում։
Կառավարության օգոստոսի 20-ի որոշմամբ Հայաստանի համար նախատեսված արտոնության շրջանակում ավելացվել է ևս 5000 էլեկտրական տրանսպորտային միջոցի հնարավորություն։ Նպատակն է սահմանված քանակը բաշխել համապատասխան շահառուների միջև։
Ընդհանուր առմամբ նախատեսված 5000 միավորից 500-ը կտրամադրվի այն կազմակերպություններին կամ տնտեսվարողներին, որոնք տրանսպորտային միջոցները ներմուծում են անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական կամ դիստրիբյուտորական պայմանագրի հիման վրա։
Մնացած 4500 միավորը նախատեսված է անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար։
Նոր կարգավորումն արդեն ուժի մեջ է և վերաբերում է 2026 թվականի ընթացքում մաքսատուրքի արտոնությունից օգտվելու համար նախատեսված լրացուցիչ քանակին։

Բաց մի թողեք
Ամեն ինչ որոշվելու է Երևանում․ ռեալ շանս. Լուսանկար
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձն է
Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է դեղձն անփոխարինելի․ քչերը գիտեն