Մոսկվայի Վերին Կրասնոսելսկայա փողոցի բնակարանում հայտնաբերվել է թոշակի անցած 83-ամյա գեներալ-մայոր Իգոր Լապտեւի մարմինը։
MK-ն, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ զինվորականն ինքնասպան է եղել։ Ողբերգությունը տեղի է ունեցել նախորդ օրվա կեսօրին։
Իգոր Լապտեւը մասնակցել է Աֆղանստանում մարտական գործողություններին։ Այնուհետև նա ծառայել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունում, որտեղ մասնագիտացել է տեղեկատվական անվտանգության հարցերում։ 1990-ականների վերջին նա եղել է հարկերի և տուրքերի փոխնախարար։ Լապտեւը «Ինֆորմտեխնիկա» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահն է և պարգևատրվել է Պատվո շքանշանով։


Բաց մի թողեք
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը այս ամսվա վերջին կվերադառնան Մեծ Բրիտանիա
Ուկրաինան նոր պաշտպանության նախարար ունի. Լուսանկար
Չեխական արդյունաբերական գոտում խոշոր հրդեհ է բռնկվել. Լուսանկար