Իշխող թիմում միանշանակ չեն ընդունել «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուներին մերժելու որոշումը: ՔՊ-ն, հիշեցնենք, նախօրեին չընտրեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային, տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի, եվրոպական ինտեգրման հանձնաժողովների նախագահներին:
«Հրապարակ» թերթը գրել է․ Առաջադրվել էին «Ուժեղ Հայաստանից»` համապատասխանաբար Հայկ Ֆարմանյանը, Դավիթ Ղազինյանը եւ Արեգա Հովսեփյանը: Մի քանի օրվա քննարկումներից հետո իշխանականները չընտրեցին ընդդիմադիր թեկնածուներին՝ պատճառաբանելով, թե անձերն են խնդիրը` թեկնածուներին չեն հավանել: Մինչդեռ ՔՊ-ում մի ստվար հատված կողմ չէ այդ մոտեցմանը:
Մեզ ասացին, որ, անկախ թեկնածուների ով լինելուց, իրենք պետք է հարգեին սահմանադրության նորմը: Ավելին` մեր աղբյուրների փոխանցմամբ, խնդիրը ոչ թե ընդդիմադիր թեկնածուներն են եղել, այլ իշխանական նախագահացուները, որոնք պետք է հիշյալ հանձնաժողովների նախագահ դառնային:
Նրանցից մեկը, օրինակ, Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանն է, որը, ասում են, ծանր է տարել, որ զրկվել է տարածքայինի նախագահի պաշտոնից եւ իր մտերիմների հետ լոբբինգ է արել ընդդիմադիրների դեմ, որ չքվեարկեն հօգուտ նրանց, եւ հանձնաժողովի նախագահի պաշտոնն անցնի ՔՊ-ին, այսինքն` իրեն:
Մյուսն էլ սորոսականների կարկառուն ներկայացուցիչ Սոնա Ղազարյանն է, որը պետք է դառնար եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ: Սորոսական թեւը ոչ մի կերպ չի ուզում այս հանձնաժողովը զիջել ռուսամետներին:
Նրանք էլ հույս ունեին, որ կտապալեն նախագահի ընտրությունը, «ուժեղներն» այլեւս թեկնածու չեն առաջադրի, եւ իշխանական փոխնախագահները դե ֆակտո կնախագահեն:


Բաց մի թողեք
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը կրկնօրինակում է Նիկոլ Փաշինյանին
Պետություն ես, մասնավոր ընկերություն չես, որ ձեռքերդ լվանաս, մի կողմ քաշվես
Նոր ԱԺ-ի իշխանական մասը շատ ավելի այլանդակ կազմ է, քան նախկինը