Սկզբից նրանք հրահրում են պատերազմ, հետո հայտարարում, որ «հերոսաբար» փրկել են 25-30-35.000 զինվորի կյանք»,- «Տիգրանաշենից «Քյարքի» և հակառակը:
«Հերոսության» մեխանիկան» վերտառությամբ գրառման մեջ ասում է Գյումրու ավագանու, «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մղիթարյանը՝ շարունակելով.
«Հետո տարիներով թողնում գերիներին պատանդ, որպեսզի ըստ քաղաքական նպատակահարմարության «հերոսաբար» ամեն տարի մի քանի հոգու վերադարձնեն:
Հետո հայտարարում են, որ թոշակառուին 10.000 դրամը պետք չի ու ընտրություններից առաջ «հերոսաբար» բարձրացնում են բոլորի թոշակը հենց էդքանով:
Հիմա էլ Տիգրանաշենը Քյարքիի վերածելու ուռացրած թեման է լինելու: Հայտարարում է, որ դա մեր տարածքը չէ, որպեսզի հետագայում «հերոսաբար» ներկայացնի, որ կարողացել է այն «հերոսաբար» փոխանակել Արծվաշենի հետ:
Ուղղակի մի ԿԱՐԵՒՈՐ բան: Տիգրանաշենի մակերեսը փոքր է Արծվաշենից 5 անգամ»:

Բաց մի թողեք
Ինչպե՞ս է Փաշինյանը հանձնում մեր տարածքները, որ «հա՛մ գայլերն են կուշտ մնում, հա՛մ ոչխարները՝ ապահով»
Պատմության մեջ երբեք այսպիսի երկար նստաշրջան ԱԺ-ի ձևավորման չի եղել, պատճառը հայացքների հակադրությունն է․ Նարեկ Կարապետյան. Տեսանյութ
Սեյրան Օհանյանը ներկայացրել է բանակաշինության անցած ուղին ու առկա մարտահրավերները