Մեզ դիմած քաղաքացիները պատմում են, որ ահավոր վիճակ է տիրում Գյումրիի «ՄՌՈՒ-ի» տարածքում: Վարորդական վկայականներ ստանալու գործընթացը խայտառակ ընթացք է ստացել` գործնական քննություն հանձնելու մեքենաներն անսարք վիճակում են, եղածների մեջ չկա տեսանկարահանող սարք.
«Նախ մեքենաները, որով մենք պետք է քննություն հանձնեինք, արդեն իսկ շարված էին ՄՌՈւ-ի տարածքում, տպավորություն էր, որ մարդիկ բիզնես են անում, իսկ ավելի ահավորը` որ նույն վարորդն ամեն 15 րոպեն մեկ իր գրպան 3000 դրամ էր դնում, որի համար նախապես մեզ չեն զգուշացրել, որ այսպիսի խնդիր կա: Մեքենաներն անսարք էին եւ մեքենաների մեջ չկա տեսաձայագրող սարք, որի պատճառով չես կարող ապացուցել քո ամնեղությունը: Եթե անգամ ես վարել եմ առանց խախտումների, տեսուչը ինչ որ խախտում է արձանագրում, եւ գրում է, որ կտրվել եմ: Կամ հակառակը՝ տեսուչը կարող է գումար վերցնել քննությունը դրական նշանակելու համար, բայց քանի որ չկա տեսաձայնագրող սարք, դա չի ֆիքսվում: Իսկ մեքենայում տեսանկարահանող սարքի առկայությունը պարտադիր է, այդ խնդիրը նախապես պետք է լուծեին տեսուչները», -ասաց զրուցակիցս:
Ինչ վերաբերում է 3 հազար դրամին, ապա ավտոդպրոցներից վարձված մեքենաների համար իրենք` քննություն հանձնողներն են վճարում, քանի որ Ոստիկանության Գյումրիի բաժանմունքի մեքենաներն անսարք են:

Բաց մի թողեք
Տիգրանաշենում մեծամասնությունը ՔՊ է ընտրել ու դեռ չեն հավատում, որ գյուղը հանձնվելու է
Տիգրանաշենի հանձնման շուրջ լռությունը՝ պետական ինստիտուտների փլուզման վկայությո՞ւն
Ադրբեջանական քարոզչության տապալված արձագանքը. Լուսանկար