Մեր տեղեկություններով, չնայած տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանին հետ են կանչելու, սակայն Գուրգեն Արսենյանին իր պաշտոնից հետկանչի մասին տեղեկացրել են ընդամենը հինգ օր առաջ:
«Հրապարակ» թերթը գրել է․ Հետկանչի նախաձեռնությունը պաշտոնական Երեւանինն է: Դեսպանին ասվել է, թե իբր հայ-ռուսական լարված հարաբերությունները շտկելու նպատակով որոշել են պրոֆեսիոնալ դիվանագետ գործուղել ՌԴ, այլեւս քաղաքական նշանակում չի լինելու, իսկ Արսենյանը քաղաքական նշանակման արդյունքում է Մոսկվա մեկնել, սակայն նա բավականին սերտ կապեր էր հաստատել ռուսական իսթեբլիշմենտի հետ եւ ուղղակի վերջին շրջանում չէր տեղավորվում ՀՀ իշխանությունների վարած կուրսի մեջ:
Մեզ պատմեցին, որ նա դեմ է եղել վերջին շրջանում արվող հակառուսական քայլերին ու ելույթներին եւ քանիցս ՀՀ իշխանություններին հորդորել է` դադարեցնել Ռուսաստանի դեմ դեմարշներն ու վերադառնալ կառուցողական դաշտ, քանի որ հակառակ պարագայում այդ ճանապարհը հղի է վտանգներով: Այս փաստն իշխանություններին խիստ նյարդայնացրել է, եւ որոշել են ազատվել «դավաճանից» ու մի «ակտիվ հրձիգի» գործուղել Մոսկվա:

Բաց մի թողեք
ՔՊ-ն պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը
Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ․ Լուսանկար
Արթիկի քաղաքապետն այնքան չի աշխատել, որքան մեդալ է ստացել