«Ոսկե գնդակի» դափնեկիր եւ աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն վերադառնում է մեծ ֆուտբոլ։ Նա միացել է իտալական «Ռավենա» ֆուտբոլային ակումբին որպես ներդրող եւ միջազգային դեսպան ու մարզիկ։
Բրազիլացի ֆուտբոլիստը ներկայումս 46 տարեկան է։ Մտադիր է անցկացնել գոնե մեկ սպորտային հանդիպում, որպեսզի խփի կարիերայի վերջին գոլը։
Ակումբի սեփականատեր Ինյացիո Չիպրիանին հայտարարել է, որ Ռոնալդինյոյի վերադարձը մեծ ֆուտբոլ զուտ միայն մարկետինգային քայլ չէ։ Հիշեցնենք, որ «Ռավենան» սկսում է սպորտային հանդիպումները օգոստոսի 24-ից։ Սակայն հայտնի չէ, թե երբ Ռոնալդինյոն դուրս կգա խաղադաշտ։


Բաց մի թողեք
Ամուր հավատով և միասնականությամբ կարող կլինենք հաղթահարել կյանքի բոլոր նեղությունները. Գարեգին Երկրորդ
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր․ Լուսանկար
Հայրապետի խաչը և մեր աղոթքը․ Սամվել դպիր Գրիգորյան