Երևանի Մարզահամերգային համալիրում արդեն մի քանի օր է՝ միջազգային կոնֆերանս է ընթանում, որին, մեր տեղեկություններով, մասնակցում են տարբեր երկրներից ժամանած կրոնական կազմակերպությունյունների ներկայացուցիչներ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ միջոցառումը կրոնական բնույթ ունի և մասնակիցները աղանդավորական շարժումների հետևորդներ են։ Կոնֆերանսը մի քանի մասից է բաղկացած, արդեն տեղի է ունեցել հայալեզու կոնֆերանսը, իսկ այսօր տեղի է ունենում ռուսալեզու կոնֆերանսը։
Միջոցառման և դրա կազմակերպիչների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեցինք համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանին, որը, սակայն, չցանկացավ որևէ հարցի պատասխանել, նշելով. «Աշխատանքային օրով զանգեք, կխոսենք»։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ միջոցառումը կարող է կազմակերպած լինել Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած հիմնադրամը:
Հատկանշական է, որ աղանդավորական կոնֆերանսին զուգահեռ Հայաստանում ավելի է սրվել նաև Եկեղեցու դեմ տարվող արշավը։ Այս օրերին ընթանում է Վեհափառի դեմ հարուցված քրեական գործը, իսկ Կառավարությունում և Ազգային ժողովում, իրենց անմիջական գործառույթները թողած, օրակարգ են բերել Եկեղեցու «բարեփոխման» հարցը։

Բաց մի թողեք
Եթե չգիտես՝ ով ես եղել, հեշտ կհամակերպվես նրա հետ, թե ով ես դարձել
Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում
Չտաք ինֆորմացիա, թե որտեղից եք լսել այս ամենը. ինչ նամակ է ստացել Աննա Հակոբյանը