ՊՆ N զորամասում մահացած զինծառայողը 24News-ի տեղեկություններով Երևանից էր, 22 տարեկան: Ծառայում էր Վայքի զորամասերից մեկում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 24News-ի տեղեկություններով այսօր բանակում ոչ մարտական պայմաններում հերթական զինվորն է մահացել։
Պաշտպանության նախարարությունն էլ քիչ առաջ հաստատեց մեր տեղեկությունը՝ հայտնելով, որ օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Նշենք, որ այս ամիս ոչ մարտական պայմաններում ժամկետային զինծառայողների մահվան երրորդ դեպքն է արձանագրվում:
Բանակում սպանությունների, ինքնասպանությունների և ոչ մարտական պայմաններում մահերի թիվն արդեն ահագնացող ցուցանիշների է հասնում: Շուրջ տասը օր առաջ այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը փոխեց ՊՆ ՌՈ պետ Աշոտ Զաքարյանին՝ նշանակելով նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին:

Բաց մի թողեք
Ռոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետո
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հայտնաբերվել են Աստվածածնի պատկերով քարե սալիկներ հայերեն գրառումներով․ Լուսանկարներ
Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավները հասանելի կդառնան պատկերասրահում․ Լուսանկար