ՊՆ N զորամասում մահացած զինծառայողը 24News-ի տեղեկություններով Երևանից էր, 22 տարեկան: Ծառայում էր Վայքի զորամասերից մեկում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 24News-ի տեղեկություններով այսօր բանակում ոչ մարտական պայմաններում հերթական զինվորն է մահացել։
Պաշտպանության նախարարությունն էլ քիչ առաջ հաստատեց մեր տեղեկությունը՝ հայտնելով, որ օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Նշենք, որ այս ամիս ոչ մարտական պայմաններում ժամկետային զինծառայողների մահվան երրորդ դեպքն է արձանագրվում:
Բանակում սպանությունների, ինքնասպանությունների և ոչ մարտական պայմաններում մահերի թիվն արդեն ահագնացող ցուցանիշների է հասնում: Շուրջ տասը օր առաջ այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը փոխեց ՊՆ ՌՈ պետ Աշոտ Զաքարյանին՝ նշանակելով նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին:

Բաց մի թողեք
Էստոնիայի նախկին առաջնորդ Սիիմ Կալլասը մահացավ 77 տարեկանում. Լուսանկար
Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան
«Մաշան ու Արջն» էլ հայտնվեց սանկցիաների տակ․ մշակույթը` պատերազմի թատերաբեմ