Երեկ՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 15:20-ի սահմաններում «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 109 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, ժողովրդին հայտնի Հրազդանի «Գայի պոստ»-ի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մեկին «Հրազդան» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։


Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Գեղարոտ բնակավայրում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել
Արտակարգ իրավիճակ՝ Երևանի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել են
Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է. Լուսանկար