Այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։
Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Դեպքի հանգամանքները, սակայն, դեռևս հայտնի չեն։
Պաշտոնական տեղեկություն այս պահին դեպքի վերաբերյալ դեռևս չի հրապարակվել։
Քննչական համակարգից մեր աղբյուրը հաստատեց զինծառայողի մահվան փաստը:
Զանգեցինք ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանին։ Նա մեր զանգերին չպատասխանեց, թերևս զբաղված էր նախարարի ճեպազրույցի կանոնները սահմանելով, թե լրագրողները քանի հարց պիտի տան և ժամացույցի սլաքի ինչ ուղղությամբ։
Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Սիսիանի բնակիչներից մեկը (անունը չցանկացավ նշել) մեզ ասաց, որ դեպքը տեղի է ունեցել 12։00-ի սահմաններում, նրան գտել են զորամասի դիմաց, ինքնասպան է եղել ծնոտին 2 կրակոց արձակելու միջոցով։
Մեզ պատմեցին նաեւ, որ մահացածն ամուսնացած էր, կինը հղի է, ունեն հագուստի փոքր խանութ Սիսիանում: Իսկ թե ինչն է եղել նման քայլի պատճառը, դեռեւս պարզ չէ, քաղաքում շոկի մեջ են։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նախնական տվյալներով՝ 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ:

Բաց մի թողեք
Եթե չգիտես՝ ով ես եղել, հեշտ կհամակերպվես նրա հետ, թե ով ես դարձել
Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում
Չտաք ինֆորմացիա, թե որտեղից եք լսել այս ամենը. ինչ նամակ է ստացել Աննա Հակոբյանը