25/08/2026

EU – Armenia

«Հայաստան» դաշինքը կմասնակցի՞ ԱԺ նիստին

Վաղ առավոտյան իրավապահները լայնամասշտաբ խուզարկություններ են իրականացնում Քոչարյանների ընտանիքին պատկանող բիզնեսներում և բնակարաններում։

Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ, Սեդրակ և Լևոն Քոչարյանները բերման են ենթարկվել։

Փորձեցինք պարզել՝ արդյոք «Հայաստան» դաշինքն այսօր մասնակցելու է Ազգային ժողովի նիստին, որի օրակարգում կառավարության ծրագիրն է։

Դաշինքից մեզ հայտնեցին, որ քննարկվել է նիստը բոյկոտելու հարցը, սակայն, ի վերջո, որոշում է կայացվել մասնակցել նիստին և հենց Նիկոլ Փաշինյանին ուղղել հարցեր՝ այսօր տեղի ունեցած գործողությունների վերաբերյալ։