26/08/2026

EU – Armenia

Ալեն Սիմոնյանի կոշտ պատասխանը՝ Մեդվեդևին. Կենացները քաղցրանում են

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հռետորաբանությունը անվանել է «ագրեսիվ»։

«Ես կարծում եմ, որ արձագանքը, որը Մոսկվայից հիմնականում գալիս է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Անատոլիևի Մեդվեդևից, անտեղի է և չափազանց ագրեսիվ», – «Դոժդ» հեռուստաալիքի եթերում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Նա նշել է, որ ակնկալում է Ռուսաստանից ըմբռնում.

«Ես կցանկանայի, որ մեր ռուս գործընկերները ըմբռնումով մոտենային մեր իրավիճակին, քանի որ մենք մտադիր չենք մնալ տնտեսական և ռազմական փակուղու մեջ։ Մեզ անհրաժեշտ են այլընտրանքներ։ Խոսքը մեր երկրի գոյության մասին է. սա կասկածից վեր հարց է։ Մենք պետք է գտնենք շուկաներ մեզ համար։ Մենք չենք պատրաստվում և չենք ցանկանում կորցնել մեր պետականությունը, մեր երկիրը կամ մեր ժողովրդին»։