26/08/2026

EU – Armenia

«Ասես ռումբ պայթեր»․ BMW-ն պայթել է Գյումրու կենտրոնում․ Լուսանկար

Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում՝ Տերյան փողոցում, այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ BMW մակնիշի ավտոմեքենան հանկարծակի պայթել է՝ ամբողջությամբ վերածվելով ջարդոնի։

Պայթյունի հետևանքով վնասվել է նաև փողոցում գտնվող կահույքի խանութը․ կոտրվել են դրա ապակիները։

Ականատեսների պատմելով՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ առաջին պահին այն տպավորությունն է ստեղծվել, թե մեքենայի վրա պայթուցիկ է նետվել։ Մեքենան ամբողջությամբ վնասված վիճակում է հայտնվել, սակայն, ըստ ականատեսների, վարորդին հրաշքով հաջողվել է դուրս գալ ավտոմեքենայից։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան վարորդին տեղափոխել է բուժհաստատություն։ Նախնական տեղեկություններով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։ Ականատեսների փոխանցմամբ՝ հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել մեքենայում տեղադրված գազի բալոնի պայթյունը։

«Ասես ռումբ պայթեր»․ BMW-ն պայթել է Գյումրու կենտրոնում