Օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան փողոցի բակում հայտնաբերված լքված նորածին աղջիկն առայժմ գտնվում է հիվանդանոցում։
Նա առողջական խնդիրներ չունի։ Այս տեղեկությունը փոխանցեց երեխային հայտնաբերած Նարեկ Պետրոսյանը։ Վերջինիս առաջվա ինտենսիվությամբ չեն թույլատրում տեսակցել փոքրիկին։
Սակայն, Նարեկն ամեն կերպ հետաքրքրվում է Սոսեի ճակատագրով. «Տեղյակ եմ, որ երեխայի կենսաբանական ծնողները դեռ չեն հայտնվել։ Չգիտեմ երբ դուրս կգրեն հիվանդանոցից, դա արդեն սոցիալական պաշտպանության ոլորտն է զբաղվում։ Թե ինչպես կդասավորվի փոքրիկի կյանքը՝ դժվարանում եմ պատասխանել»։
Փոքրիկ Սոսեն ամենայն հավանականությամբ կորդեգրվի։ Նշենք, որ Հայաստանում երեխա որդեգրել ցանկացող ընտանիքների թիվն այս պահին գերազանցում է 100-ը։


Բաց մի թողեք
Երբ է հեշտ եւ երբ է դժվար հարաբերությունները պահպանելը
Կա՛մ ազատեք տունը, կա՛մ վճարեք վարձը․ Անի Ավետիսյանը վիրավորված է պետության վերաբերմունքից
Հայաստանը խոպան չէ. «Ուրարտու»-ի նախկին գլխավոր մարզիչը՝ Ջորկաեֆի ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին. Լուսանկար