ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում ներգաղթային վիզաների դիմումների մշակումը՝ հյուպատոսական աշխատակիցներին վերապատրաստելու համար, որպեսզի նրանք կարողանան զտել կառավարության հնարավոր օգնության կարիք ունեցող դիմորդներին, հաղորդում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Պետդեպարտամենտը մեկնարկել է «գլոբալ վերապատրաստման նախաձեռնություն»՝ ապահովելու համար, որ հյուպատոսական պաշտոնյաները կարողանան «համապարփակ և հետևողականորեն գնահատել յուրաքանչյուր դիմորդի», – հրատարակությանը հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Գերատեսչությունը հավելել է, որ «վիզաների դիմորդները չպետք է դառնան պետական բեռ, ինչպես սահմանված է ԱՄՆ օրենքներով և կանոնակարգերով, և չպետք է կախված լինեն կարիքավոր ամերիկացիների համար նախատեսված պետական նպաստներից»:
Ըստ FT-ի, ներգաղթային վիզայի դիմորդները, որոնք հարցազրույցներ էին նշանակել ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում, էլեկտրոնային նամակներ են ստացել, որոնցով տեղեկացվել են հետաձգված հանդիպումների մասին:
Նրանց նաև տեղեկացվել է, որ նոր հանդիպումների ամսաթվերը կհայտարարվեն ավելի ուշ: Պետդեպարտամենտը չի հայտարարել, թե երբ կվերսկսվեն ներգաղթային վիզայի հանդիպումները:
Հունվարին Պետդեպարտամենտը կասեցրել էր ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրների քաղաքացիներին, այդ թվում՝ հայերին:
Սահմանափակումների ենթակա երկրների ցանկում ներառված են Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Բրազիլիան, Վրաստանը, Եգիպտոսը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Կուբան, Սիրիան և Ուզբեկստանը:
Ինչպես Պետդեպարտամենտը նախկինում հայտնել էր, իշխանությունները կասեցրել են ներգաղթային վիզայի գործընթացը՝ կանխելու համար նրանց ապագա մուտքը, ովքեր հետագայում կարող են «բեռ» դառնալ ամերիկյան ժողովրդի համար:
Անցյալ շաբաթ Նյու Յորքի շրջանային դատարանը չեղյալ հայտարարեց Թրամփի կողմից 75 երկրներից ներգաղթյալների դիմումների ընդունման արգելքը։

Բաց մի թողեք
Կզցնելն ու պիղծը վիրավորա՞նք չեն
Հարություն Հարությունյանն ընտրվեց
Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը